National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.03.2021
ԵԽԽՎ գլխավոր զեկուցողը կողմ է ԱՄՆ Վիրջինիա նահանգում մահապատժի վերացմանը
1 / 1

Մահապատժի վերացման վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան) ողջունել է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի որոշումը մահապատիժը վերացնելու մասին: Վիրջինիան նախկին «համադաշնային» նահանգներից առաջինն է, որը վերացնում է մահապատիժը:

Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում ասել է. «Վիրջինիա նահանգի այս որոշմամբ մահապատիժը բնորոշվում է որպես անարդարության ճանաչում, եւ այս քայլը նպաստում է դրա վերացմանը ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս նահանգը Ամերիկայում մահապատիժների իրականացման թվով երկրորդն է՝ 1 400 մարդ, սկսած այն օրերից, երբ գաղութ էր: Վիրջինիան միացել է երկրի 22 նահանգներին, որոնք վերացրել են մահապատիժը դե յուրե (փաստացի) եւ 13 նահանգին, որոնք չեն կիրառել այն վերջին տասը եւ ավելի տարիներին»:

«Մահապատիժը դաժան եւ անմարդկային պատիժ է՝ անկախ նրանից, թե ինչ հանցանք է կատարվել: Այն այլեւս պետք է չկիրառել այն ժողովրդավարական պետություններում, որտեղ հարգում են մարդու իրավունքները: Ես կոչ եմ անում Եվրախորհրդում դիտորդ Միացյալ Նահանգներին դաշնային եւ պետական մակարդակով ամբողջությամբ հրաժարվել մահապատժից՝ իրականացնելով  քաղաքական վերարժեւորում, ինչը համահունչ է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին եւ համապատասխան միջազգային համաձայնագրերում ամրագրված եւ մեր կողմից ընդունված արժեքներին»,-նշել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր զեկուցող, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Չորեքշաբթի օրը Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նոթեմը ստորագրել է ուժը կորցրած մի օրենք, որն օրերս ընդունել է նահանգի օրենսդիր մարմինը: Մահվան դատապարտված երկու տղամարդու վերաբերյալ դատավճիռները կփոխվեն ցմահ ազատազրկման՝ առանց ներման հնարավորության:

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am